Նորություններ

Գարուն

Կրթական 2016-06-01

Հերթական գեղեցիկ միջոցառումն անցկացվեց Սևանի թիվ 4 հիմնական դպրոցում: Միջոցառման նախաձեռնողն էր գերմաներենի ուսուցչուհի Արմինե Վարդանյանը: Գարնանային շնչով ձևավորված դահլիճում հավաքված ուսուցիչները, ծնողներն ու աշակերտներն ականատես եղան 6-րդ դասարանի աշակերտների՝ գերմաներեն լեզվով, գարնանը նվիրված գեղեցիկ և գրագետ ասմունքին ու երգերին: Նրանք ներկայացրին գարնան ամիսները՝ հետաքրքիր միջառարկայական կապ ստեղծելով նաև մայրենիի հետ: Միջոցառումը հագեցած էր և բովանդակալից, որն արտացոլեց գերմաներեն լեզվից աշակերտների գիտելիքներն ու կարողությունները:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: