Նորություններ

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի առաջնությունում

Սպորտ 2016-06-01

Եվրոպայի` կանանց շախմատի անհատական առաջնության 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել Մարիա Գևորգյանը: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը խաղացել են ոչ ոքի, Մարիա Կուրսովան պարտություն է կրել:
Միանձնյա առաջատարն իսրայելցի Յուլյա Շվայգերն է, որը 5 հնարավորից վաստակել է 4.5 միավոր:
 
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը՝ 3.5 միավոր (բաժանում է 10-27-րդ տեղերը):
 
Մարիա Կուրսովան վաստակել է 3, Լիլիթ Գալոյանը՝ 2, Մարիա Գևորգյանը՝ 1.5 միավոր:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: