Նորություններ

Երդման արարողություն

Կրթական 2016-06-01

Մայիսի 29-ին Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցի Iա դասարանի աշակերտները դասվար Տ. Գևորգյանի նախաձեռնությամբ կատարեցին հետաքրքիր և տպավորիչ ճանաչողական դաս-էքսկուրսիա դեպի Օշական: Երթուղին սկսվեց Արտաշավանի տառերի պուրակով: Աշակերտները, մեծ ոգևորությամբ գտնելով իրենց անունների առաջին տառերը, լուսանկարվեցին, ապա ուղևորվեցին Օշական, ծաղիկներ դրեցին Մաշտոցի գերեզմանին: Տրվեց Մեծ ուսուցչապետին նվիրված հանդես, որն ուղեկցվեց երդման արարողությամբ: Աշակերտներն Օշականից ուղևորվեցին Էջմիածին և ծանոթացան մեր մշակույթի գանձերին: Երթուղին եզրափակվեց Ծիծեռնակաբերդ այցով և եղեռնի զոհերի հուշարձանին ծաղիկներ դնելով, որից հետո աշակերտները մեծ տպավորություններով բռնեցին տունդարձի ճամփան:

Շիրակ, ք. Արթիկի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: