Նորություններ

Մխիթարյանը չի երկարաձգում պայմանագիրը

Սպորտ 2016-05-31

Հենրիխ Մխիթարյանը չի համաձայնել երկարաձգել Դորտմունդի «Բորուսիայի» հետ ունեցած պայմանագիրը: «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2017թ.-ի ամռանը, երբ նա կկարողանա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել այլ ակումբ:
Գերմանիայի ավարտված առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 31 խաղի և դարձել 11 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ:
 
Նրա ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» ու «Արսենալը», ինչպես նաև Թուրինի «Յուվենտուսը»:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: