Նորություններ

Նոր լաբորատորիաներ ապագա ուսուցիչների համար

Կրթական 2016-04-26

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացվել է 4 ուսումնափորձնական լաբորատորիա: Բուսաբանության և բույսերի ֆիզիոլոգիայի, Աշխարհագրության գիտակրթական, Ընդհանուր և անօրգանական քիմիայի, Ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի նորաբաց լաբորատորիաները հագեցած են ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմն ու հյուրեր: Համալսարանի լաբորատորիաներից մեկը համալրվել է տարածաշրջանում իր նմանը չունեցող միակ սարքավորումով՝ Ռոմանյան սպեկտրոսկոպով, որը ճշգրտորեն կարող է որոշել յուրաքանչյուր նյութի ստույգ բաղադրությունը:
 
Ըստ լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Էդուարդ Կոկանյանի հավաստիացման՝ սարքավորումը կարող է կիրառվել նաև ռազմական ոլորտում: Տեղադրվելով համապատասխան սարքերում՝ այն կարող է սքանավորել օբյեկտների հեռավորությունը:
 
«…հատուկ ծրագիր է իրականացվել, որպեսզի այս համալսարանը և ուսանողներն աշխարհի լավագույն լաբորատորիաներին համարժեք հնարավորություններ ունենան և դա հետագայում իբրև ուսուցիչներ կիրառեն դպրոցներում:
 
Եթե մենք ուզում ենք, որ դպրոցներում երեխաների մոտ սեր առաջանա դեպի կրթությունն ու գիտական գործունեությունը, ապա դեռևս դպրոցում պետք  է ապահովենք լավագույն պայմաններ՝ ժամանակակից սարքավորումներով ու ներդաշնակ կրթական միջավայրով»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը:
 
Աղբյուրները՝ Edu.am, Aspu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: