Նորություններ

Թռչուններ

Կրթական 2016-03-12

Փետրվար ամիսը Ջերմուկի Մ. Գորկու անվան հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը հայտարարել էր բնապահպանության ամիս: Աշակերտական խորհրդի անդամները ԴԱԿ Էմմա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կազմակերպեցին սեմինարներ, որոնց ընթացքում աշակերտները ծանոթացան Ջերմուկում ապրող թռչուններին, որոնք ձմեռում են: Սովորեցին, որ նրանք մարդկանց հոգատարության կարիքն ունեն, պետք է նրանց կերակրել: Սեմինարի վերջում աշակերտները անցան գործի: Նրանք մեծ ոգևորությամբ թռչունների համար կերամաններ են պատրաստում և կախում ծառերին, անձամբ գնում են լճակի մոտ և ջրլող թռչուններին կերակրում: Երեխաները պետք է վաղ տարիքից և երկար ժամանակ լինեն բնության գրկում, ոգևորվեն նրանից ստացած տպավորություններով: Հերթական դիտարկումն անելիս երեխաները ականատես եղան Ջերմուկի «հյուրին»` աղվեսին, որը առանց վախի պտտվում էր քաղաքի փողոցներով և «սիրով վայելում» աշակերտների հյուրասիրած հացի փոքր կտորները: Այսպիսի միջոցառումների ընթացքում աշակերտները խորությամբ են ճանաչում հայրենի բնությունը, նրա գեղեցկությունը, բնական հարստությունները: Զարգանում են աշակերտների հետաքրքրասիրությունն ու ակտիվությունը, նախաձեռնողականությունը, դաստիարակում են սեր բնության հանդեպ: Դրանք նպաստում են աշակերտների միմյանց հետ համագործակցելուն, հետազոտական աշխատանքին, ֆիզիկական կոփվածությանը: Այս միջոցառումները նպաստեցին աշխարհաճանաչողության զարգացմանը: Ռ. Ստեփանյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: