Նորություններ

Բուհական կրթությունը ԿԳ նախարարի ուշադրության կենտրոնում

Կրթական 2016-03-11

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկմանը:
Նիստին նախարարը նշել է՝ «Չափազանց կարևորում եմ կրթության համակարգի բովանդակային խնդիրների վերհանումը. որքան կարողանանք կրթության համակարգը զերծ պահել քաղաքական գործընթացներից, այնքան կշահի կրթական համակարգը»:
 
«Ես կիսում եմ պատգամավորի մտահոգությունը. իսկապես, հեռակա ուսուցման կազմակերպման դեպքում որակի պահպանման խնդիր կա, բայց և չէի ցանկանա այս հարցում շտապողականություն դրսևորել, քանի որ մենք հեռակա ուսուցման համակարգը վերանայելու խնդիր ունենք, որը, կարծում եմ, պետք է կարգավորել «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքով»,-նկատել է Լևոն Մկրտչյանը:
 
Ըստ նախարարի դիտարկման՝ որոշակի տարիքում երկրորդ մասնագիտություն կամ, աշխատանքից չկտրվելով, մասնագիտություն ձեռք բերելու հեռակա ուսուցման այս հնարավորությունն առկա ուսուցման համեմատ որոշակի առանձնահատկություններ ունի, և ծրագրերն էլ խորն են ու բազմաթիվ:
 
Աղբյուրը՝ Edu.am
Նկարը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: