Նորություններ

Սարյանի նկարներում շողշողում է Հայաստանի հավերժությունը

Կրթական 2016-03-14

Մարտի 10-ն առանձնահատուկ օր էր Զովաբերի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների համար: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Ն. Մարտիրոսյանը կազմակերպել և անցկացնում էր ցուցահանդես՝ նվիրված մեծ վարպետ Մարտիրոս Սարյանի նկարներին: Բոլոր ներկաներին պատել էր մի առանձնակի ուրախություն և հպարտություն: Մարդիկ նայում էին Սարյանի նկարներին, անհամբեր մի նկարից մյուսն էին շտապում, նայում հափշտակված, ինքնամոռաց, երջանկացած: Բոլորի աչքերի առաջ կարոտած Հայաստանն էր: Ահա հայրենիքի կապույտ երկինքը, ահա Հայաստանի դաշտերը, ցորենի ոսկեցոլ ծփացող արտերը, ճամփեզրին կանգնած բարդիները, երփներանգ ծաղիկները, որոնց բույրն իսկապես առնում ես: Եվ այս ամենը մեծատաղանդ նկարչի կախարդական վրձնով շունչ, կյանք ու ոգի առած: Իրենց ուրույն հմայքն ու հետաքրքրությունն ունեին նաև այն հրաշալի նկարները, որոնք երեխաներն էին իրենց ձեռքով նկարել՝ օգտվելով Սարյանի նկարներից: Եվ այդ գունագեղ նկարները դարձել էին մի ամբողջություն և հմայել բոլոր ներկաներին:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: