Նորություններ

Հայոց պետական խորհրդանշաններ

Կրթական 2016-03-10

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ դասարաններում անցկացվեց «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության և ՀՀ Մշակույթի նախարարության կողմից հանձնարարված «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով միասնական բաց դաս: Օրհներգի կատարումից հետո աշակերտները մեկնաբանեցին «նվիրական մեր նշան» արտահայտությունը և բացատրեցին, թե ինչ են հասկանում՝ «նշան» ասելով: Դասարանին առաջարկվեց «նշան» բառին առնչվող այլ բառեր ու արտահայտություններ ասել, որոնք գրառվեցին գրատախտակին: Ապա կանգ առան «խորհրդանշան» բառի վրա, և երկու աշակերտուհիներ փոքրիկ դասախոսություն կարդացին դրա մասին: Համաձայն ընտրած խորհրդանշանի` աշակերտները բաժանվեցին 6 հոգուց բաղկացած խմբերի՝ խումբ 1՝ ՀՀ դրոշի նկարագությունը և խորհուրդի մեկնաբանումը, խումբ 2՝ ՀՀ դրոշի կիրառումը, խումբ 3՝ ՀՀ զինանշանի կիրառումը, խումբ 4՝ ՀՀ օրհներգի կատարումը և օգտագործումը, խումբ 5՝ ՀՀ դրոշի և զինանշանի կիրառման ընդհանրությունները, խումբ 6՝ Հ դրոշի և օրհներգի կիրառման ընդհանուր դեպքերը: Խմբի անդամները ներկայացրեցին իրենց ընտրած խորհրդանշանը և բացատրեցին, թե ինչ իմաստ են տեսնում դրանց մեջ: Աշակերտների խոսքը լցված էր հայոց պետականության նկատմամբ հպարտությամբ ու պասասխանատվության զգացումներով: Այդ խորհրդանշաններին զուգահեռ ցուցադրվում էր համապատասխան սալիկահանդես: Հետո խմբերին հանձնարարվեց ներկայացնել խորհրդանշանների վերաբերյալ նկարներ` անհատական, ստեղծագործական մտահաղացումներով: Խմբերը ներկայացրին իրենց աշխատանքները: Հետաքրքիր լուծումներով աչքի ընկան բոլոր աշխատանքները, որոնք էլ տեղ գտան դպրոցում կազմակերպված ցուցահանդեսին: Լավագույն նկարը տեղադրվեց «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ծրագրի շրջանակում հայտարարված «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով պաստառների մրցույթի էջում: Դասը հասավ իր նպատակին` մեկ անգամ ևս նպաստելով երեխաների հայրենասիրական դաստիարակությանը:

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: