Նորություններ

Dasaran-ի թիմն այցելեց Ա. Պուշկինի անվան դպրոց

Ուշագրավ 2016-03-04

Այսօր Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրինությունը և ուսուցիչները հյուրընկալեցին Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի ղեկավարությամբ դպրոց այցելած թիմին:
Հանդիպմանը Dasaran-ի թիմը ներկայացրեց ինչպես կրթական ծրագրի գործունեության ընթացիկ փուլը, այնպես էլ մոտ ապագայում նախատեսված անելիքները, զարգացման ու ընդլայնման տեսլականը:
 
Կրթական ծրագրի թիմն անդրադարձավ նաև Dasaran-ի նոր նախաձեռնություններին, մասնավորապես՝ ուսուցիչների համար նախատեսված էլեկտրոնային մասնագիտական միջավայրի վերաթարմացմանն ու արդիականացմանը, ինչպես նաև այդ մասնագիտական հարթակը կրթական գործընթացի կառավարումն առավել դյուրին դարձնող նոր գործիքներով համալրելուն:
 
Հանդիպման ավարտին ծավալվեց հետաքրքիր քննարկում, որի ընթացքում ուսուցիչները հայտնեցին իրենց կարծիքները, թե ինչպիսին կցանկանային տեսնել Dasaran-ի մշակած էլեկտրոնային գործիքներն ու ուսուցիչների համար ստեղծվելիք մասնագիտական հարթակը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: