Նորություններ

Dasaran-ի թիմն այցելեց Վ. Մայակովսկու անվան դպրոց

Ուշագրավ 2016-02-05

Ս.թ. փետրվարի 5-ին Dasaran կրթական ծրագրի թիմը հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի ղեկավարությամբ այցելեց Երևանի Վ. Մայակովսկու անվան թիվ 7 դպրոց, որտեղ անձնակազմին ընդունեցին մեծ ոգևորությամբ և ջերմությամբ:
Դպրոցում տեղի ունեցավ հանդիպում տնօրինության, ուսուցչական անձնակազմի և ծնողական խորհրդի ներկայացուցիչների հետ: Աշխատանքային հանդիպման ընթացքում Dasaran-ի թիմը ներկայացրեց կրթական ծրագրի գործունեությունը, ընդլայնման և զարգացման հեռանկարները, առաջիկայում նախատեսված անելիքները:
 
Մասնավորապես՝ կրթական ծրագրի թիմը խոսեց ուսուցիչների համար ստեղծվելիք տեխնոլոգիապես արդիականացված և էլեկտրոնային նոր գործիքներով հագեցած մասնագիտական հարթակի մասին:
 
Հանդիպման ավարտին Dasaran-ի աշխատակիցները պատասխանեցին ուսուցիչներին և ծնողներին հուզող հարցերին, ծավալվեց համակողմանի հետաքրքիր քննարկում, արվեցին կարևոր դիտարկումներ և առաջարկություններ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: