Նորություններ

ԵՊՀ-ում դասերը կվերսկսեն փետրվարի 8-ից

Կրթական 2016-02-05

Համաձայն ԵՊՀ լրատվական բաժնի հաղորդման՝ դասապրոցեսը կվերսկսվի փետրվարի 8-ից, իսկ հեռակա համակարգի ուսանողների համար՝ մարտի 14-ից: Հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների համար քննաշրջանը կտևի փետրվարի 1-27-ը:
Լուծարքները կընթանան 2 փուլով՝ առկա համակարգով սովորողների համար 1-ին փուլը կկայանա փետրվարի 3-12-ը, 2-րդ փուլը՝ փետրվարի 16-25-ը, հեռակա համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու մարտի 3-12-ը (1-ին փուլ) և մարտի 16-25-ը (2-րդ փուլ):
 
ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը նշեց, որ ուսանողները նախորդ կիսամյակից կուտակած պարտքերը կարող են հանձնել յուրաքանչյուր կիսամյակը 2 անգամ՝ համաձայն ներկայացված դիմումի, իսկ քննությանը պատշաճ պատրաստվելու համար ուսանողն ունի մեկ ամիս ժամանակ: 
 
Բացառություն են կազմում նախաավարտական կուրսի ուսանողները, որոնք պարտքերը պետք է մարեն մինչև 2-րդ լուծարքային շրջանը, հակառակ դեպքում կհեռացվեն համալսարանից:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: