Նորություններ

Մեր ազգային հավաքականը 123-րդն է

Սպորտ 2016-02-05

ՖԻՖԱ-ն հրապարակել է հերթական դասակարգման աղյուսակ, որում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել է 123-րդ տեղում՝ նահանջելով 2 աստիճան: Հայաստանի թիմը պահպանել է վարկանիշային 285 միավորները:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում փոփոխություններ չեն եղել: Առաջին տեղը պահպանել է Բելգիայի հավաքականը:
 
Բելգիայի հավաքականին հաջորդում են արգենտինացիները և իսպանացիները, իսկ աշխարհի չեմպիոն Գերմանիան չորրորդ տեղում է:
 
Լավագույն տասնյակում են նաև Չիլին, Բրազիլիան, Պորտուգալիան, Կոլումբիան, Անգլիան ու Ավստրիան:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: