Նորություններ

Շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր

Կրթական 2016-02-01

Բանակի ուժը զինվորի ոգու մեջ է: Իսկ զինվորի ոգին ամրանում, հզորանում է բոլորիս ջանքերով, զինվորի ոգին կրում է ժողովուրդը, այդ ոգով են կրթում ու դաստիարակում Թաղավարդի Աշոտ Գրաշու անվան միջնակարգ դպրոցի սաներին: Այդ կարգախոսն ի կատար ածելու համար դպրոցի տնօրեն Համլետ Ալավերդյանի և զինղեկ Զավեն Բադասյանի նախաձեռնությամբ պարբերաբար այցելություններ են կազմակերպվում N զորամաս՝ ոգևորելու, խրախուսելու ու սատարելու հայրենիքը պաշտպանող զինվորներին և ամրապնդելու դպրոց-բանակ կապը: Հերթական այցելությունը այս տարվա հունվարի 28-ին էր: Վաղ առավոտյան մարտական բարձր ոգով մեկնեցին N զորամաս: Հրամանատարական կազմի և համագյուղացի սպաների ուղեկցությամբ այցելեցին առաջնագծի մի քանի հենակետեր, շնորհավորեցին զինվորներին բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ և բաժանեցին աշակերտների պատրաստած նվերներն ու բացիկները: Նյութը պատրաստեց՝ Արմինե Պետրոսյանը

Մարտունի, գ. Թաղավարդի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: