Նորություններ

Մեկնարկելու է ամենամյա մաթեմատիկական մրցույթը

Կրթական 2016-02-01

Առաջիկայում մեկնարկելու է «Կենգուրու» աշակերտական միջազգային մաթեմատիկական մրցույթը, որն արդեն ութերորդ տարին է անցկացվում Հայաստանում և վեցերորդ տարին՝ Արցախում:
«Կենգուրու 2016»-ն այս տարի տեղի կունենա մարտի 17-ին։ Մրցույթին մասնակցելու հրավեր-փաթեթներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի դպրոցներ: Մասնակցության համար անհրաժեշտ գրանցման վերջնաժամկետը փետրվարի 19-ն է:
 
Նկատենք՝ 2015 թվականին «Կենգուրուն» աննախադեպ արդյունք է գրանցել՝ մրցույթին մասնակցել է 3-12-րդ դասարանների 44 981 աշակերտ ՀՀ բոլոր մարզերի և Արցախի 1068 դպրոցներից: 
 
«Կենգուրուն» նախորդ տարի ունեցել է 4 հաղթող, ինչպես նաև 1389 մրցանակակիր աշակերտ, որոնցից 461-ը գրանցել է լավագույն արդյունք և արժանացել նաև պատվոգրի:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: