Նորություններ

Հայոց բանակ

Կրթական 2016-01-29

Ինքն իրեն հարգող ժողովուրդն իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ իր բազկի իր զենքի վրա: Գ. Նժդեհ Դպրոցներում անցկացվող միջոցառումները միշտ էլ դրական ազդեցություն են ունենում սովորողների դաստիարակության գործում: Այդպիսի միջոցառումներից է հունվարի 28-ին նշվող Հայոց բանակի տոնը, որը դաստիարակչական բնույթի մեծ իրադարձություն է: Հունվարի 28-ին Ակնաղբյուրի Վ. Ամիրջանյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում` նվիրված Հայոց բանակի կազմավորման 24-րդ ամյակին: Աշակերտները հանդես եկան ոգեշունչ բանաստեղծություններով ու հայրենասիրական երգերով: Նրանց յուրաքանչյուր բառի մեջ կար հպարտություն, վստահություն և քաջություն: Դպրոցի տնօրեն Լ. Ասրիյանն իր ելույթում նշեց, որ Հայոց բանակն է հայ ժողովրդի անվտանգության ապահովման երաշխավորը, և հորդորեց աշակերտներին, որպեսզի լավ սովորեն և դառնան հայրենիքին արժանի զավակներ: Այսպիսի միջոցառումները հետապնդում են մեկ նպատակ այն է՝ սովորողները պատկերացում կազմեն Հայոց բանակի կազմավորման, սպառազինության և ձեռքբերումների մասին: Այս միջոցառումը սովորողներին պետք է մղի շարունակելու ավագ սերունդների փառավոր գործը`պայքարելու հանուն հայրենիքի ազատության և անկախության: Այսօր մենք հպարտ ենք, որ ունենք հզոր ու մարտունակ բանակ, և դա շնորհիվ մեր քաջ զինվորների: Թող հաջողությունն ու խաղաղությունն ուղեկից լինեն մեր զինվորներին: Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ...

Հադրութ, գ. Ակնաղբյուրի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: