Նորություններ

Միջոցառում ՝ նվիրված Հայոց բանակի 24-րդ տարեդարձին

Կրթական 2016-02-09

Ցողամարգի միջնակարգ դպրոցում Դ. Միրաքյանի նախաձեռնությամբ անց է կացվել «Փառք Հայոց Բանակին» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ: Միջոցառումը մեկնարկել է հանդիսավոր կերպով՝ ՀՀ դրոշի ներքո հնչել է ՀՀ պետական օրհներգը, զինղեկի՝ Դերենիկ Միրաքյանի շնորհավորանքից հետո իրենց ելույթներով հանդես են եկել աշակերտները: Շնորհավորանքի խոսքեր են ասել նաև դպրոցի տնօրենն ու փոխտնօրենը, որից հետո Ա. Արշակյանը Հայոց բանակում ծառայող զինվորների ծնողներին հանձնել է շնորհակալագրեր: Միջոցառման ավարտին իրենց խոսքերով հանդես են եկել նաև համայնքի բնակիչները և ծնողները: Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ: Փա՛ռք Հայոց բանակին, նրա զինվորին, զինվոր ծնած մայրերին ու հայ ժողովրդին:

Շիրակ, գ. Ցողամարգի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: