Նորություններ

«Մյուռոնօրհներք» թեմայով բաց դաս Գյումրու թիվ 7 դպրոցում

Կրթական 2015-10-21

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի VII «ա» դասարանում ուսուցչուհի Գ. Խաչատրյանի նախաձեռնությամբ անցկացվեց «Մյուռոնօրհներք» թեմայով բաց դաս Հայ եկեղեցու պատմություն առարկայից: Դասասենյակը կահավորված էր թեմատիկ պաստառներով, նկարներով, գրքերով: Դասարանում տարածված խնկաբույր մթնոլորտում աշակերտները ներկայացրեցին Հայ առաքելական եկեղեցու կարևոր ծիսակատարություններից մեկը` 7 տարին մեկ անգամ կատարվող մյուռոնօրհնեքի արարողությունը: Աշակերտները ներկայացրեցին «մյուռոն» բառի ծագումնաբանությունը, մյուռոնի պատրաստման եղանակը, ինչպես նաև պատրաստման խորհուրդը: Նրանք ոգևորությամբ պատմեցին, որ մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու անարատ ձեթն է, որին խառնվում է բալասան, ինչպես նաև քառասուն տեսակի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի յուղային հյութերի և տերևների միաշաղախ հեղուկը: Դասը ցույց տվեց աշակերտների բարձր պատրաստվածությունն ու սերը տվյալ առարկայի և ուսուցչի նկատմամբ:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 7 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: