Նորություններ

Թիվ 62 դպրոցն անվանակոչվել է Թաթուլ Կրպեյանի անունով

Կրթական 2015-10-21

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ՀՀ ԿԳՆ Երևանի թիվ 62 ավագ դպրոցն անվանակոչվել է Ազգային հերոս, արցախյան ազատամարտի՝ Գետաշենի ինքնապաշտպանական մարտերի հրամանատար Թաթուլ Կրպեյանի անունով՝ ի հիշատակ հերոսի 50-ամյակի:
Այդ առիթով դպրոցում տեղի է ունեցել անվանակոչմանը նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա են եղել նաև ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամներ, ՀՀ ՊՆ և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: 
 
Նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանը, շնորհավորելով դպրոցի սաներին ու մանկավարժներին, ընդգծել է, որ հերոսի անունով դպրոցի անվանակոչումն անհրաժեշտ էր ոչ միայն Թաթուլ Կրպեյանի հիշատակի մեծարման, այլև նոր սերնդի արժեհամակարգի կայացման համար:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: