Նորություններ

ՈՒսուցչի օրվան նվիրված միջոցառում

Կրթական 2015-10-21

Կոտայքի մարզի Զառի Ժ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում ուսուցչի օրվան նվիրված միջոցառումը ինքնատիպ էր նրանով, որ IX դասարանի աշակերտները իրենց սիրելի ուսուցիչներին ողջունում և շնորհավորում էին անգլերենով՝ պարզ և մատչելի, գեղեցիկ առոգանությամբ: Շուրջ մեկ ժամ բեմից հնչեց անգլերեն խոսքն ու երգերը, որոնց լրացնում էր բեմի կահավորումն ու էկրանին ցուցադրված սլայդ ներկայացումը: Միջոցառումը կազմակերպել էր օտար լեզվի ուսուցչուհի Լուսինե Զարգարյանը: ՈՒսուցիչներին իր բարեմաղթանքն ու շնորհավորանքը ուղղեց նաև դպրոցի տնօրեն Կարինե Գրիգորյանը: ՈՒսուցիչները դահլիճից հեռացան հոգով հարստացած և բարձր տրամադրությամբ:

Կոտայք, գ. Զառի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: