Նորություններ

Բաց դաս անգլերենից Գյումրու հ.4 հիմնական դպրոցում

Կրթական 2015-10-20

Հոկտեմբերի 14-ին Գյումրու հ.4 հիմնական դպրոցի 3 բ դասարանում անցկացվեց բաց դաս անգլերենից (ուսուցչուհի Մանյա Կարապետյան): Դասի նպատակն էր վերհանել սովորողների նախնական գիտելիքները նախաայբբենական շրջանի 6 թեմաների վերաբերյալ, խթանել նրանց հետաքրքրությունը առարկայի նկատմամբ, գրավել ուշադրությունը: Աշակերտները կարողացան հաղորդակցվել անգլերենով, ծավալել երկխոսություններ ընտանիքի անդամների, սեռի, տարիքի վերաբերյալ: Ուսուցչի կազմակերպած խաղերը, ընտրած երգերը թվերի և գույների, մարմնի մասերի մասին մեծ աշխուժություն և ոգևորություն առաջացրեցին դասարանում: Աշակերտները կարողանում էին կապակցված խոսք կառուցել, արտասանել ճիշտ հնչերանգով, առոգանությամբ: Դասն հագեցած էր դիդակտիկ պարագաներով, ուսումնական նյութը առավել պատկերավոր դարձնելու համար պատրաստվել էր շնորհանդես: Դասի փուլերի տրամաբանական շղթան ապահովված էր: Իսկ դասի վերջում աշակերտներին բաժանվեցին A,a տառի տեսքով թխվածքաբլիթներ:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: