Նորություններ

Սպորտլանդիա Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում

Կրթական 2015-10-20

Օրերս Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցում անցկացվեց ավանդական դարձած «Սպորտլանդիա»-ն:
Բազմամարդ էր դպրոցի բակը, ոգևորված էին ոչ միայն աշակերտները, այլև նրանց երկրպագող ուսուցիչներն ու ծնողները: Սահմանված մարզաձևերում իրենց ուժերը չափեցին «Արծիվ» (3 «բ»), «Բազե» (3 «դ») և «Պեգաս» (3 «ե») թիմերը:
 
Ժյուրիի կազմում էին ժյուրիի նախագահ դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, անդամներն էին զինղեկ Վ. Մարդանյանը և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Բ. Կարապետյանը: Սպորտլանդիայի մրցավարն էր ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Գուլյանցը:
 
Բոլոր մարզաձևերին երեխաները մասնակցում էին մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ: Թեժ պայքարում հաղթող ճանաչվեց «Պեգաս» թիմը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: