Նորություններ

Թե որտեղ կարող են բնակվել այլմոլորակայինները

Ուշագրավ 2015-10-19

Ամերիկահայ գիտնական Թաբեթա Բոյաջյանը ներկայացրել է մի զեկույց, համաձայն որի՝ այլմոլորակայիններ կարող են լինել Ծիր կաթինի գալակտիկայում հեռավոր աստղերից մեկի շուրջ առկա «մեգագոյացություններում»:
Ամերիկյան Յեյլի համալսարանի գիտաշխատող Բոյաջյանն ասում է, որ հենց այդ գոյացություններում նշմարվել է այնպիսի աստղ, որի նմանը նախկինում անհայտ է եղել:
 
Աստղն առանձնանում է աննախադեպ «տարօրինակ ու արտասովոր լուսային հատկանիշներով, ունի լուսավորվածության փոփոխություններ ու տեսանելի հատվածների փոփոխություններ»:
 
Ըստ գիտնականների` լույսի նման արտասովոր աղբյուրը կարող է բանականությամբ օժտված այլմոլորակային կյանքի գիտական վկայություն լինել:
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: