Նորություններ

Հայկական մշակութային նմուշներ Բոդլեյան ցուցադրությունում

Ուշագրավ 2015-10-16

Ս.թ. հոկտեմբերի 23-ին Օքսֆորդի Բոդլեյան գրադարանում կբացվի ցուցադրություն՝ նվիրված Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Բոդլեյան ցուցադրությանը կներկայացվի նաև հայկական մշակութային նմուշներ, այդ թվում՝ 17-րդ դարի հայկական ավետարան, որում պատկերված մանրանկարները հեղինակել է գրիչ, ծաղկող և աստվածաբան Խիզանցի Մեսրոպը: 
 
Ներկայացված կլինեն նաև հայկական ընտանիքներին պատկանող թանկարժեք իրեր, լուսանկարներ և տեքստիլ, սուրբ Գրիգոր Նարեկացու պատառոտված «Նարեկը», որը հայկական մի ընտանիքի սերունդների ձեռքով է անցել և այլն:
 
Աշխարհի համալսարանական գրադարանների շարքում մեծագույններից ու հնագույններից մեկը համարվող Բոդլեյան գրադարանն սկսել է հայկական ձեռագրեր հավաքել դեռ 17-րդ դարից, թեպետև դրանցից շատերը շատ ավելի հին են: 
 
Այստեղ պահվում է 11-րդ դարի ձեռագիր, որը համարվում է Իրանում տպագրված առաջին գրքի միակ հայտնի պատճենը: Գրադարանի տնօրեն Ռիչարդ Օվենդենը նշել է, որ ցուցադրությանը կներկայացվեն առանձնահատուկ գեղեցկություն ունեցող շատ գործեր:
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: