Նորություններ

«Էրգրի համի հիշողություն»

Ուշագրավ 2015-10-15

Ս.թ. հոկտեմբերի 17-ին անց է կացվելու «Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստի փառատոն, որը նպատակ ունի նաև նպաստել համայնքում և տարածաշրջանում մշակութային կյանքի աշխուժացմանը: «Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստի փառատոնն այս տարի նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Եղեռնից մազապուրծ եղածների ժառանգները սիրով երիտասարդ սերնդին են փոխանցել ազգային ավանդույթները, այդ թվում նաև կենցաղավարությունը, ազգային ուտեստի պատրաստման եղանակները, բաղադրատոմսերը, տոնածիսական և առօրյա սննդատեսակների, հյուրասիրության հետ կապված բանահյուսական նշխարքներ:

 
Փառատոնի ընթացքում կներկայացվեն մեր ազգային ինքնության բնութագիր հանդիսացող առօրյա և տոնական սիրված սննդատեսակներ, առանձին սննդատեսակների պատրաստման արարողակարգ, հայ ազգային ավանդական ուտեստների ցուցադրում, հյուրասիրություն:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: