Նորություններ

ԵԱՀԿ. ուսումնասիրություն կրթական բարեփոխումների վերաբերյալ

Կրթական 2015-09-18

Ըստ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Բոլոնիայի բարեփոխումները Հայաստանում իրականացվում են բավարար մակարդակով:

Ուսումնասիրության նպատակն էր բացահայտել ուսանողների տեղեկացվածության աստիճանն ու վերաբերմունքը Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների վերաբերյալ: 

Հաղորդագրության համաձայն՝ հետազոտությունն իրականացվել է 1723 ուսանողների շրջանում Երևանի և մարզերի 37 պետական, մասնավոր և միջկառավարական բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությամբ:
 
Անհատական հարցազրույցներն իրականացվել էին 2014թ. հոկտեմբերից 2015թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում: Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ ուսանողների 57%-ը կարծում է, որ կրթական համակարգում իրականացվել են խորը և էական փոփոխություններ:
 
Ուսանողների մեծ մասը, սակայն, չի կարող հստակ բացատրել, թե ինչ են Բոլոնյայի բարեփոխումները և կապում են դրանք նոր գնահատման համակարգի, բարձրագույն կրթության որակի ապահովման կամ ուսանողակենտրոն ուսուցման հետ:
 
Նշվում է նաև, որ մարզերի ուսանողները ավելի գոհ են բարեփոխումների արդյունավետությունից՝ ի տարբերություն մայրաքաղաքի ուսանողությանը, ինչը կարող է պայմանավորված լինել որակյալ կրթություն ստանալու պահանջների տարբերությամբ:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: