Նորություններ

«Հորիզոն 2020»-ին անդամակցելու հարցն օրակարգում

Կրթական 2015-09-16

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում ԵՀ գիտության, հետազոտությունների և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե որքան մեծ նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին:

Եվրահանձնակատարն առանձնահատուկ շեշտել է հայ գիտնականների և գիտական կենտրոնների պատմության ու թողած հարուստ ժառանգության մասին, ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: 

Լինելով պորտուգալացի՝ Կարլոս Մոեդասը հիշել է պորտուգալահայ գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանին, ով մեծ ներդրումներ է ունեցել Պորտուգալիայի գիտության զարգացման գործում:
 
Պատասխան խոսում Արմեն Աշտոյանը ներկայացրել է Հայաստանում կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները, գիտության, հետազոտությունների և նորարարության ոլորտում զարգացման հիմնական ուղղությունները, առկա հնարավորությունները, հիմնական մարտահրավերները: 
 
Նախարարը մեծապես կարևորել է հայաստանյան գիտական հանրույթի լիարժեք ինտեգրումը համաշխարհային գիտական հանրույթին: Այս առումով, ըստ նախարարի՝ էական նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին: 
 
«Այն Հայաստանի գիտության առջև կբացի նոր հեռանկարներ և հնարավորություն կտա հայկական գիտական ներուժին դրսևորելու իր բոլոր կարողությունները», - ասել է Արմեն Աշոտյանը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի մասնակցության, եվրոպական տարբեր քաղաքներում գոյություն ունեցող հայագիտական կենտրոններին աջակցություն և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: