Նորություններ

Համադպրոցական արշավ ավագ դպրոցում

Կրթական 2015-09-15

Ուսումնական տարվա սկիզբը Ստեփանավանի ավագ դպրոցում նշանավորվեց տոնական միջոցառումներով և ուսումնական պարապմունքների ակտիվությամբ:
Առաջնորդվելով «Առողջ մարմնում առողջ հոգի» նշանաբանով և օգտվելով եղանակային բարենպաստ պայմաններից՝ ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպվեց համադպրոցական արշավ դեպի Լոռվա չքնաղ, գեղատեսիլ բնության գիրկը:
 
Դպրոցականները մեծ ոգևորությամբ և մանկավարժների ուղեկցությամբ հասան Թոդարի ստորոտը և մի անմոռանալի օր անցկացրին բացատում՝ մարզական խաղերով, մրցույթներով և հետաքրքիր նախաձեռնություններով հագեցած:
 
Օրն այնքան տրամադրող էր ու հետաքրքիր, որ արշավի մասնակիցները չէին ցանկանում վերադառնալ տուն: Տնօրենը խոստացավ աշակերտներին, որ համանման արշավ նորից կկազմակերպեն գարնանը, քանի որ աշակերտները փայլուն դրսևորեցին իրենց արշավի ժամանակ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: