Նորություններ

Անդրադարձ Մխիթարյանի խաղին

Սպորտ 2015-09-15

Հրապարակվել է Հենրիխ Մխիթարյանի խաղի վիճակագրությունն ու գնահատականը «Հանովերի» դեմ Գերմանիայի առաջնության չորրորդ տուրի արտագնա խաղում։

Մխիթարյանը երեք հարված է կատարել դարպասի ուղղությամբ, երկու հարված է կատարել դարպասին։ Հայ ֆուտբոլիստը կատարել է 75 տոկոս ճշգրտությամբ 60 փոխանցում։

Մխիթարյանը երեք անգամ հաղթել է օդային պայքարում, երկու անգամ խլել է գնդակը։ 26-ամյա խաղացողը կանոնները խախտել է վեց անգամ, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, նրա դեմ խաղում կանոնները խախտել են մեկ անգամ։
 
Մխիթարյանն ստացել է 7,88 գնդահատականը և Մատիաս Գինտերի հետ ճանաչվել է լավագույնը «Բորուսիայի» կազմում։
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: