Նորություններ

Դավիթ Սաֆարյանը պարտվել է

Սպորտ 2015-09-11

Լաս Վեգասում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը երկրորդ գոտեմարտում պարտություն է կրել:
1/16 եզրափակիչում աշխարհի չեմպիոնի մրցակիցն ադրբեջանցի Թողրուլ Ասգարովն էր, որն առավելության է հասել 8:2 հաշվով: Դավիթ Սաֆարյանն առաջին գոտեմարտում մրցել էր պուերտոռիկացի Ֆրանկլին Գոմես Մատոսի հետ և բարդ պայքարում հաղթել 6:4 հաշվով:
 
Թողրուլ Ասգարովը մեկնարկային գոտեմարտում 7:2 հաշվով պարտության էր մատնել ղազախ Սայաթբեկ Օկասովին: Եթե Ասգարովը դուրս գա եզրափակիչ, ապա Սաֆարյանը սփոփիչ գոտեմարտերում կփորձի հասնել բրոնզե մեդալի համար գոտեմարտին, որը տալիս է օլիմպիական ուղեգիր:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: