Նորություններ

Կրթական համագործակցությունն ընդլայնվում է

Կրթական 2015-07-31

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիի հետ:

Հանդիպման ընթացքում հյուրը ներկայացրել է Իրաքյան Քրդստանի կրթական համակարգը և նշել, որ իր այցի հիմնական նպատակը համագործակցության եզրեր փնտրելն է և այս տեսանկյունից կարևորում է համագործակցությունը կրթության բնագավառում:

ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգը, նշել է, որ հիմնված լինելով խորհրդային կրթական մոդելի վրա, վերջին շրջանում մեր կրթական համակարգն արդիականցվել ու նկատելիորեն բարեփոխվել է:
 
«Հատկապես Հայաստանի բարձրագույն կրթական համակարգն այսօր առավել մոտ եվրոպական կրթական մոդելին և ընդգրկված է եվրոպական կրթական տարածքում»,-իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը: 
 
Կողմերը հույս են հայտնել, որ միջպետական կապերի ամրապնդումը նոր հեռանկարներ կբացի երկկողմ կրթական համագործակցության և ուսանողների փոխանակումների համար:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: