Նորություններ

Կայացել է հրաժեշտի հանդիպումը ԵՄ դեսպանի հետ

Կրթական 2015-07-29

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավարին Հայաստանում իր առաքելության ընթացքում կատարած աշխատանքի, կրթության և գիտության ոլորտում իրականացրած ծրագրերի համար:

Արձանագրելով, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը եղել է արդյունավետ, Ա. Աշոտյանը հատուկ ընդգծել է աջակցությունը բարձրագույն և միջին մասնագիտական կրթության  ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԵՄ-ի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես՝ Էրազմուս+, Հորիզոն 20-20, Թվինինգ ծրագրերի ընթացքին: Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի ակտիվ մասնակցությունը բոլոր ծրագրերում կլինի շարունակական:  
 
Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը դեսպան Տրայան Հրիսթեային սերտ և արդյունավետ համագործակցության համար պարգևատրել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագրով:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: