Նորություններ

Անցողիկ միավորների շեմը նվազում է

Կրթական 2015-07-27

ՀՀ պետական և ոչ պետական բուհերի 2015թ. ընդունելության ցուցակների ամփոփումը փաստում է, որ անցողիկ միավորների շեմը յուրաքանչյուր տարի ավելի է նվազում:

Բժշկական համալսարանում Ստոմատոլոգիա մասնագիտությամբ անցողիկ միավորը 19.25 է, բուժական գործ մասնագիտությամբ` 17.50-ը: Մանկավարժական համալսարանում անցողիկ է անգամ 15 միավորը:

ԵՊՀ-ում քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ մասնագիտությունների համար անցողիկ է 43.25-ը և 47.75-ը, Տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսություն մասնագիտության համար անցողիկ է 28 միավորը:
 
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում անվճար ուսուցման համար անցողիկ է 22 միավորը, դեղագիտություն մասնագիտության համար անվճար ուսուցման դեպքում 36.25 միավորը, իսկ վճարովիի դեպքում՝ 15.50-ը:
 
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետում անցողիկ է 15.25 միավորը:
 
Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: