Նորություններ

Մխիթարյանը «Բորուսիայում» մնալու մասին

Սպորտ 2015-07-27

Անդրադառնալով «Բորուսիայում» իր կարիերան շարունակելուն՝ Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ մեծ ուրախությամբ է հանդես գալիս Դորտմունդում, և դա ամենկարևորն է:
«Երբեք չեմ ունեցել զգացում, թե սխալ քայլ է եղել այստեղ տեղափոխվելս: «Բորուսիան» հրաշալի ակումբ է և ներդաշնակ թիմ է: Մարզական տեսանկյունից ծանր ժամանակ եղել է:
 
Ես փորձում էի անել ամեն ինչ, որպեսզի ինչքան հնարավոր է արագ դուրս գամ այդ իրավիճակից… Անցած մրցաշրջանի առաջին շրջանում ընդամենը մեկ գնդակ էի խփել՝ Գերմանիայի Գավաթում: Ինքս իմ վրա մշտապես ճնշում էի գործադրում: Ոչինչ չէր ստացվում:
 
Դարձյալ գոլ խփելուց հետո ամեն ինչ սկսվեց զրոյից: Բայց ես կարող եմ հենվել նախորդ երկու ամիսների վրա: Ֆիզիկական և հոգեբանական վերականգնումս համընկավ Յուրգեն Կլոպի հեռանալու հետ, բայց դա կապ չունի Կլոպի որոշման հետ: 
 
Ինձ ուրախացնում է, որ անցած մրցաշրջանի վերջնամասում կարողացա մի քանի գնդակ խփել եւ գոլային փոխանցում կատարել՝ ներդրում ունենալով Յուրգեն Կլոպի հետ գեղեցիկ հրաժեշտին: 
 
Շատ հետաքրքիր մրցաշրջան է սպասվում: Մենք հավակնում ենք լինել առաջատար քառյակում: Բայց բոլորիս նպատակն էլ տիտղոսներն են: Ակումբս փոխելու մասին այժմ չեմ մտածում: 
 
«Բորուսիան» մեծ ակումբ է, Դորտմունդում ինձ հրաշալի եմ զգում… Եթե 2016թ.-ին «Բորուսիայի» ղեկավարությունը ցանկանա, ես կմնամ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: