Նորություններ

Կրթական նոր համագործակցությունն օրակարգում

Կրթական 2015-06-30

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ Արմեն Աշոտյանը և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրան կնքել են փոխանակման ծրագիր:

Ծրագիրը «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին է: 

 
Ըստ ծրագրի` կողմերը կզարգացնեն և կամրապնդեն կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը հավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա՝ համաձայն երկու երկրներում գործող օրենսդրության: 
 
Կողմերը կաջակցեն երկու երկրների համալսարանների և գիտական ու հետազոտական կազմակերպությունների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը, տարեկան մինչև 25 կրթաթոշակ կտրամադրեն տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարապետաշինարարության, հնագիտության, լեզվաբանության, բժշկության (ներառյալ մագիստրատուրան) ոլորտներում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: