Նորություններ

Գնահատական երևանյան գագաթաժողովին

Կրթական 2015-06-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ստացել է պաշտոնական գրություն Եվրախորհրդարանի կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Սիլվիա Կոստայից, նույն հանձնաժողովի անդամ Քրիստինա Լիբացկայից և ԵԽ բյուջետային հանձնաժողովի անդամ Էռնեստ Մառագալից, որում վերջիններս իրենց շնորհակալությունն են հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և Բոլոնիայի քարտուղարությանը մայիսի 14-15-ը Երևանում անցկացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը գերազանց կազմակերպելու և անցկացնելու համար:

«Երևանյան գագաթաժողովը ոչ միայն կարևոր և վճռական էր 2012 թվականի Բուխարեստի գագաթաժողովից հետո գրանցած առաջընթացը քննարկելու, այլ նաև բարձրագույն կրթության դերի և դրա հետագա զարգացման և համագործակցության տեսակետից` ԵԲԿՏ նոր մարտահրավերների համատեքստում: Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում ԵԽ-ի դիրքորոշումը նախարարական համաժողովին ներկայացնելու հնարավորության համար: 

 
Այն շատ կարևոր հնարավորություն էր` կիսել պետական մարմինների և այլ շահագրգիռ կողմերի տեսակետները, որ Եվրախորհրդարանը մատնանշել էր հռչակագրի՝ Բոլոնիայի գործընթացի իրականացման հետագա գործողությունների հատվածում»: Նամակում նշվում է, որ 2015 թ. ապրիլի 28-ի լիագումար նիստում ԵԽ բանաձևը և Երևանյան քննարկումները բացահայտել են միասնական մոտեցումները: 
 
«Ըստ էության, մենք ուրախ ենք հավաստել, որ քննարկումը և Երևանյան կոմյունիկեի կարևոր եզրակացությունները փաստում են նախարարական համաժողովի և Եվրոպական խորհրդարանի միասնական մոտեցումները` ԵԲԿՏ-ի ապագային միտված նպատակների, մարտահրավերների, գերակայությունների և գործիքների ստեղծման տեսանկյունից»,-մասնավորապես, նշված է նախարարին ուղղված նամակում:
 
Նշենք, որ ԵԽ բանաձևում անդրադարձ է կատարված ուսանողների շարժունության, կրթության իրավունքի, բարձրագույն կրթության մատչելիության, ազգային որակավորումների շրջանակի համապատասխանեցման, ուսանողներին պրակտիկ գիտելիքների ապահովման, կրթության ֆինասնավորման և այլ խնդիրների:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: