Նորություններ

Կմեկնարկի «Ֆրեսկո» միջազգային փառատոնը

Ուշագրավ 2015-06-22

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 5-ը: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից:

Փառատոնի հիմնական նպատակն է տարածել և ամրապնդել մարդասիրական բարձր արժեքներ` զուգորդելով դրանք մշակութային բազմազանության և առողջ քննարկումների հետ: 

Ֆրեսկոն ամենամյա իրադարձություն է, որը հոգևոր և մշակութային ժառանգությունը վերարժևորելու, այլ երկրների ժողովուրդների հետ մշակութային երկխոսություն ծավալելու և դրա համատեքստում ինքնաճանաչման և ազգային գիտակցության բարձրացման հրաշալի առիթ է:
 
Այս տարի փառատոնի հիմնական գաղափարախոսությունը խաղաղությունն է, և, հիմք ընդունելով այդ համամարդկային արժեքը, փառատոնի ողջ ծրագիրը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին:
 
Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է հինգ տասնյակից ավել ֆիլմեր Հայաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իսպանիայից, Իրանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հարավային Կորեայից, Բելառուսից, Կանադայից, Իտալիայից, Իսրայելից, Իրաքից, Պորտուգալիայից և այլ երկրներից:
 
Փառատոնի ընթացքում իրականացվելու են նաև տարբեր նախագծեր, այդ թվում նաև բացօթյա միջազգային ֆոտոցուցահանդես:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: