Նորություններ

Հայ-ճապոնական կրթական համագործակցությունն օրակարգում

Կրթական 2015-06-22

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը նպաստավոր կլինի հայ-ճապոնական կրթական կապերի զարգացման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության և համատեղ կրթական ծրագրերի հնարավորությունները: 

Դեսպանը հետաքրքրվել է   Հայաստանի դպրոցներում և բարձրագույն կրթական հաստատություններում օտար լեզուների ուսուցման հնարավորություններով և այդ համատեքստում առաջարկություն ներկայացրել ճապոներենի ուսուցման ներդրման վերաբերյալ:
 
ՀՀ ԿԳ նախարարն էլ շեշտել է, որ այս հարցում հայկական կողմն ակնկալում է ճապոնական կողմի մասնագիտական և մեթոդական աջակցությունը: 
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ընթացիկ տարվա մայիսին Երևանում կազմակերպված Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին ու Բոլոնիայի քաղաքական ֆորումին, որտեղ Հայաստանը հանդես էր գալիս որպես նախագահող երկիր:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: