Նորություններ

Արամ Սիմոնյանը՝ ԵՊՀ ռեկտոր

Կրթական 2015-06-19

Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի օրակարգում եղել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի զեկուցմամբ ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետներում որպես ռեկտորի թեկնածու ինքնառաջադրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը:
 
Նիստում Արամ Սիմոնյանը` որպես հավակնորդ, ներկայացրել է Մայր բուհի զարգացման իր ծրագիրը: Ներկայացված ծրագրի և ռեկտորի հավակնորդի վերաբերյալ խորհրդի մի շարք անդամների ելույթներից հետո ընթացակարգի համաձայն ձևավորված հաշվիչ հանձնաժողովն այնուհետ ամփոփել է տեղի ունեցած քվեարկության արդյունքները:
 
Գաղտնի քվեարկությամբ միաձայն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր է ընտրվել Արամ Սիմոնյանը, ում թեկնածությանը կողմ են քվեարկել հոգաբարձուների խորհրդի 32 անդամից նիստին ներկա 30 անդամը:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: