Նորություններ

Բուհին է հանձնվել ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական

Կրթական 2015-06-18

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացած գիտխորհրդի նիստի ժամանակ հանդիսավոր կերպով բուհին է հանձնվել ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, շնորհավորելով բուհին, նշել է, որ հավատարմագրում ստանալը բուհի համար որակի նոր մշակույթի սկիզբն է:

Նա վստահություն է հայտնել, որ 4 տարի անց ԵՊԿ-ն որակի ապահովման շարունակական գործընթացների և փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրագործման արդյունքում հավատարմագրման կդիմի արդեն նոր ձեռքբերումներով, ռեսուրսներով ու հաղթահարված մարտահրավերներով:
 
ԵՊԿ ռեկտոր Շահեն Շահինյանը նշել է, որ երկար ճանապարհ անցել նպատակին հասնելու համար՝ «Ինքներս ենք շահագրգռված արդյունավետ կրթական գործընթաց իրականացնելու մեջ»:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: