Նորություններ

Մեկնարկում է «Ազգային պատկերասրահ»-ը

Ուշագրավ 2015-06-17

Հունիսի 18-ից կմեկնարկի «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնը: Փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցության ծրագրերում ընդգրկված է 2008 թվականից:

Ս.թ. հունիսի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի կունենա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը: 

Փառատոնի մեկնարկի համերգը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ծրագրում կհնչեն՝ Ջ. Բ. Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» և Յ. Ս. Բախի Ռե մինոր BWV 1052 դաշնամուրային կոնցերտ:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: