Նորություններ

Նախարարը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Կրթական 2015-06-17

Համաձայն ՀՀ կրթության և գիտության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ռայներ Մորելի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ շեշտելով, որ նրա գործունեությունը հայ-գերմանական կրթական հարաբերությունների զարգացման համար արդյունավետ   է եղել:
 
Շեշտելով, որ Գերմանիան Հայաստանի կրթական ոլորտի կարևոր գործընկերներից է՝ նախարարն ընդգծել է հատկապես վերջին տարիների միջբուհական կապերի  դինամիկ զարգացումը:  
 
ՀՀ ԿԳ  նախարարը նաև  շնորհակալություն է հայտնել Գերմանիային մայիսի 14-15-ը Երևանում տեղի ունեցած  Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին մասնակցության համար: 
 
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարարը հայ-գերմանական կրթական համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու համար դեսպան Ռայներ Մորելին հանձնել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագիր:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: