Նորություններ

Անսովոր դաս թիվ 69 հիմնական դպրոցում

Կրթական 2015-04-22

Ա. Դ. Սախարովի անվան համար 69 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում անցկացվեց դաս, որի ընթացքում քննարկվեց «Կլարա Բարտոն նաև մեր հրեշտակը» գիրքը: Դասը վարում էին ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցները: Գիրքը ներկայացնում էր Փոլ Սալարանոն, թարգմանում էր Փառանձեմ Փարյանը:
Դասն անցավ հետաքրքիր: Աշակերտներն ակտիվ էին, վարողները սիրով պատասխանում էին երեխաների հարցերին:
 
Դասի վերջում դպրոցն ստացավ նվեր՝ գիրք Կլարա Բարտոնի մասին, որին ամերիկյան ժողովուրդը հրեշտակ է համարում. նա իր համախոհների հետ միասին հազարավոր հայերի կյանք է փրկել:
 
Դպրոցի ղեկավարությունը, ուսուցիչները և աշակերտները շնորհակալություն են հայտնում ԱՄՆ պետդեպարտամենտի Հասարակայնության հետ կապերի բաժնին այդ գեղեցիկ նախաձեռնության համար:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: