Նորություններ

Հայտնի են մրցույթների արդյունքները

Կրթական 2015-04-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրապարակել է միջպետական համաձայնագրերի շրջանակներում 2015-2016 ուստարվա Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի, Հորդանանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթների արդյունքները:
Միջոցառմանը ներկա են եղել երեք կրթական աստիճաններով՝ բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերի մրցույթների համար դիմած և դրական միավորներ ստացած դիմորդները: 
 
Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի Բուլղարիայի բուհերում սովորելու համար հատկացվել է 4 տեղ, Ռումինիա՝ 8, Լեհաստան՝ 6, Վրաստան և Հորդանան` համապատասխանաբար 10 և 5 մագիստրոսական: Նախարարի խոսքով՝ նշված երկրներից միայն Լեհաստանի Հանրապետությունում կա վարկանշային երկու բուհ: 
 
Նախարարը նաև հորդորել է արտերկրում կրթվելու իրավունք ստացած հայ երիտասարդներին հիշել, որ իրենք արտասահմանյան բուհերում ներկայացնելու են Հայաստանի Հանրապետությունը, մեր երկրի կրթական համակարգն ու հայ երիտասարդությանը:
 
Հանդիպման մասնակիցիներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: