Նորություններ

Նախարարը վարել է խորհրդանշական բաց դաս

Կրթական 2015-04-20

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Երևանի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի Մ.Աբեղյանի անվան ավագ դպրոց, որտեղ վարել է բաց դաս` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին:
Նախարարը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կրթական համակարգն անմասն չի մնացել.  պետական հանձնաժողովի հավանությանն արժանացած միջոցառումները հավասարաչափ բաշխվել են հանրակրթության և մասնագիտական կրթության ոլորտում:
 
Հանրակրթության համակարգում արդեն երեք համապետական նախաձեռնությունն է իրականացվել՝ բաց դասեր` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, աշակերտների կողմից 1.5 միլիոն անմոռուկների պատրաստում, որոնք հանձնվել են պետական հանձնաժողովին  ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում բաժանելու համար: 
 
«Այսօր հերթական նախաձեռնությունն է՝ ավագ դպրոցներում և միջնակարգ դպրոցների ավագ դասարաններում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրած Համահայկական հռչակագրի շուրջ քննարկումներ…»,-նշել է Արմեն Աշոտյանը:
 
Բաց դասի մասնակից աշակերտները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք վերաբերել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, պահանջատիրության և այլ խնդիրների:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: