Նորություններ

Անդրադարձ Հենրիխ Մխիթարյանին

Սպորտ 2015-03-28

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրազիլացի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կարլոսին շնորհակալություն է հայտնել իրեն ուղղված գովեստի խոսքերի համար:
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ հղած տեսաուղերձում խոսել էր նաև Մխիթարյանի մասին:
 
«Լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսին շատ շնորհակալ եմ ջերմ խոսքերի և բարձր գնահատականի համար»,- գրել է Մխիթարյանը:
 
Հիշեցնենք, որ Ռոբերտո Կարլոսը ևս պետք է ներկա լիներ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղին, սակայն Թուրքիայում մարզչական աշխատանք կատարող բրազիլացին չի կարողանա ժամանել Երևան:
 
Աշխարհի և ԽՍՀՄ-ի հավաքականների միջև խաղը կայանալու է մարտի 28-ին Երևանի Հանրապետական ստադիոնում:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: