Նորություններ

Հայաստանի ազգային հավաքականն Ալբանիայում է

Սպորտ 2015-03-27

Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը մեկնել են Ալբանիա:
Մարտի 29-ին՝ ժամը 20:00-ին, Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային թիմը Էլբասան քաղաքում կմրցի ալբանացիների հետ:
 
Մարտի 28-ին՝ Երևանի ժամանակով ժամը 19:00-ին, «Էլբասան Արենայի» մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:
 
Նույն օրը՝ ժամը 19:30-ին, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: