Նորություններ

Օլիմպիադայի արդյունքները հայտնի են

Կրթական 2015-03-26

Համաձայն ԵՊՀ տեղեկատվական բաժնի հաղորդման՝ արդեն հայտնի են «ԵՊՀ օլիմպիադա-2015»-ի արդյունքները:

Ամենամյա օիմպիադան, որին այս տարի հայտագրվել էր 3324 աշակերտ, ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ անցկացվում է 2009թ.-ից: Օլիմպիադային մասնակցում էին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտներ:

Աշակերտներն այս տարի փորձել են իրենց ուժերը հանրակրթական 15 առարկայի գծով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ և ժողովրդավարություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք, հայ եկեղեցու պատմություն:

«ԵՊՀ օլիմպիադա-2015»-ի արդյունքների ամփոփումը տեղի կունենա մարտի 27-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում: Հաղթողները կստանան 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներ, ինչպես նաև կպարգևատրվեն գրքերով ու դիմորդի ուղեցույցներով, իսկ գովասանագրերը կհանձնվեն օլիմպիադայի մասնակից դպրոցներում:
 
Աղբյուրը՝ ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: