Նորություններ

Հանդիպում կրթության ոլորտի պատասխանատուների հետ

Կրթական 2015-03-25

Համաձայն ՀՀ կրթության և գիտության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ աշխատանքային այցով Սյունիքի մարզ այցելած ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Գորիսում հանդիպում է ունեցել մարզի կրթության ոլորտի պատասխանատուների հետ:
Հանդիպման ընթացքում նախարարը խոսել է մարզի դպրոցներում վերջին շրջանում կատարված աշխատանքների և ներդրվող նոր ծրագրերի մասին: 
 
Պատասխանելով ներկաների հարցերին` Արմեն Աշոտյանը նշել է, որ չնայած առկա դժվարություններին` սյունեցի դպրոցականները լուրջ արդյունքներ են գրանցում տարբեր առարկաների հանրապետական և միջազգային օլիմպիադաներում:
 
Այնուհետև նախարարն ու Սյունիքի մարզպետն այցելել են Սիսիայի թիվ 5 հիմնական դպրոց, որտեղ մասնակցել են դպրոցի բակում կանգնեցված արձանախմբի բացման արարողությանը, որից հետո Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել նաև դպրոցի ուսուցչական անձնակազմի և ծնողների հետ:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: