Նորություններ

Բաց դաս Բամբակաշատի միջնակարգ դպրոցում

Կրթական 2015-02-27

Օրերս Արմավիվիր մարզի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանը կազմակերպել էր հայրենագիտական դաս` նվիրված հայոց բանակի 23-րդ տարեդարձին:

Իր ներածական խոսքն ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանն սկսեց Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքերով՝ «Հայրենապաշտպան դաստիարակություն` ահա մեր փրկության խարիսխը»:

Շարունակելով իր խոսքը` նա ներկայացրեց, թե ինչ պայմաններում ստեղծվեց հայոց ազգային բանակը, որը պետք է ամուր պատվար դառնար հայոց անկախ պետականության պաշտպանության գործում:
 
Այնուհետև աշակերտները հնչեցրեցին հայոց բանակի վերաբերյալ թևավոր խոսքեր, ներկայացրեցին Խոշաբի, Տիգրանակերտի, Արածանիի, Ձիրավի ճակատամարտերը`վերլուծելով հայկական կողմի մարտավարությունը:
 
Դասի վերջում աշակերտներն արտահայտեցին իրենց կարծիքները, թե ինչպես կարելի է հզորացնել հայոց բանակը և դարձնել էլ ավելի մարտունակ:
 
Եզրափակիչ խոսքում Ցողիկ Ազիզյանը նշեց, որ յուրաքանչյուր հայ պատանու նվիրական պարտքն է ծառայել հայոց բանակում և հպարտությամբ արտասանել.«Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը» խոսքերը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: